Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը խոսել է Յան-Աուրել Բիսեկի մասին։
Միլանի «Ինտերի» 24-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Գերմանիայի հավաքականի մարտ ամսվա ուսումնամարզական հավաքին։
«Ես շատ ուրախ եմ Բիսեկի համար։ Մի փոքր խոսեցինք Չեմպիոնների Լիգայի վիճակահանության արդյունքների մասին։ «Բավարիան» քառորդ եզրափակիչում կմրցի «Ինտերի» հետ։ Հիանալի է, որ նա հասավ ազգային հավաքական։ Նա հետևողական և լավ ելույթներ է ցուցադրում բարձրակարգ ակումբում»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում Sportschau-ը։