Ջոն վան’տ Սխիպն ամփոփել է Վրաստանի դեմ հանդիպումը

Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի ընտրանին տանը պարտվեց Վրաստանի ընտրանուն 0-3 հաշվով։

Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը ամփոփել է հանդիպումը։

«Վրաստանի ընտրանին ավելի հասուն էր։ Արդյունքն օրինաչափ է, թեև մենք գոլային երեք դրվագներում էլ սխալներ գործեցինք։ Այսպիսին է մեր իրավիճակը։ Վրաստանի հավաքականում չեմ կարող հստակ ֆուտբոլիստներ առանձնացնել, սակայն մենք պետք է բոլորից էլ օրինակ վերցնենք», – ասել է նորանշանակ մարզիչ Ջոն վան’տ Սխիպը։