Ովքե՞ր կարող են լինել Հայաստանի ընտրանու առաջատարները Լուկաս Սելարայանի և Էդուարդ Սպերցյանի բացակայության դեպքում

Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի ընտրանին տանը պարտվեց Վրաստանի ընտրանուն։ Հիշեցնենք, որ խաղին չմասնակցեցին Լուկաս Սելարայանը և Էդուարդ Սպերցյանը։

Ջոն վան’տ Սխիպը նշել է, թե ովքեր կարող են լինել Հայաստանի հավաքականի առաջատարները վերջիններիս բացակայության դեպքում։

«Ես կարծում եմ` Բարսեղյանը հենց այդ ֆուտբոլիստն է։ Շատ ուրախ եմ, որ նա երկար ընդմիջումից հետո վերադարձավ։
Նա ունի պայքարելու ցանկություն և լավ որակներ։ Սևիկյանը ևս լավ ֆուտբոլ խաղաց», – ասել է Ջոն վան’տ Սխիպը։

Հիշեցնենք, որ այս դիմակայության պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում։