Ջոն Թերի. «Դրա համար մեզ 3-5 տարի է պետք»

Ջոն Թերին կասկածում է, որ «Չելսին» կհաղթի Պրեմիեր լիգայում առաջիկա տարիներին։

Ներկա պահին մարզիչ Էնցո Մարեսկայի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում է։

«Դա բարդ գործընթաց է, երբ պայմանագիր ես կնքում երիտասարդ խաղացողների հետ։ Տիագո Սիլվան հեռացավ, իսկ թիմում մի փորձառու ոչ ոք չկա։

Նույնիսկ մրցաշրջանի սկզբում, երբ գործերը լավ էին ընթանում, ես փոքր-ինչ անկում էի սպասում խաղացողներից՝ փորձի ու խաղաժամանակի բացակայության պատճառով։

Ես գոհ եմ այն ուղղությունից, որով շարժվում է թիմը:

Այնուամենայնիվ, «Չելսին» այժմ այն թիմը չէ, ինչ 20 տարի առաջ։ Մենք անցումային շրջանում ենք։

Մեզ ևս 3-5 տարի է պետք, որպեսզի «Չելսին» պայքարի Պրեմիեր լիգայում հաղթանակի համար»,- talkSPORT-ին ասել է լոնդոնյան ակումբի նախկին պաշտպան Ջոն Թերին։