«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի՝ մասնագետի ծառայություններով հետաքրքրված են իտալական երկու բարձրակարգ ակումբներ։ Խոսքը Թուրինի «Յուվենտուսի» և «Ռոմայի» մասին է։ Գասպերինին նաև աշխատանքի հնարավորություններ ունի Սաուդյան Արաբիայում։
67-ամյա մասնագետն «Ատալանտայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։