«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը խոսել է այս մրցաշրջանում թիմի հնարավոր հաղթանակի մասին բոլոր մրցաշարերում։
«Մենք բավականաչափ քաջություն ունենք՝ երազելու թրեբլի մասին։ Մենք շարունակում ենք պայքարել բոլոր երեք մրցաշարերում և կհավատանք մինչև վերջ, մինչև չկորցնենք մեր շանսերը դրանցից մեկում»,- ասել է Ֆերան Տորեսը Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։
«Բարսելոնան» առաջնությունում առաջ է անցել «Ռեալից» լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ։ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում կատալոնացիները կմրցեն Դորտմունդի «Բորուսիայի» հետ, իսկ Իսպանիայի գավաթի եզրափակիչի ուղեգրի համար կմրցեն «Ատլետիկոյի» հետ՝ դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (4-4)։