«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը պատասխանել է, թե արդյոք իր թիմակից Պեդրիին համարում է «Ոսկե գնդակի» հավակնորդ։
«Այստեղ ասելու բան չկա, պարզապես դիտեք նրա խաղը։ Եթե նա այսպես շարունակի, նա կարող է լրջորեն հույս դնել մրցանակի վրա»,- ասել է Ֆերան Տորեսը Mundo Deportivo-ին։
Այս մրցաշրջանում Պեդրին Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրած 42 խաղում խփել է հինգ գոլ և կատարել 7 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։