«Ինտերի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատտեսին կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ բարձրակարգ ակումբ։ 25-ամյա ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում Սիմոնե Ինձագիի թիմում, ինչի պատճառով էլ կիսապաշտպանի հնարավոր հեռանալը ակտիվորեն քննարկվում էր դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հունվարին Ֆրատտեսիի նկատմամբ հետաքրքրությունը կապված էր «Ռոմայի» և «Թոթենհեմի» հետ, սակայն գործարքը ձախողվեց։
Ըստ ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Նապոլին» ձգտում է ուժեղացնել կիսապաշտպանությունը գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ Ֆրատտեսին պոտենցիալ թեկնածուներից մեկն է։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։