Դանի Կարվախալը պատմել է իր ապաքինման մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Դանի Կարվախալը կիսվել է խաղադաշտում իր առաջին մարզումներից ստացած հույզերով։

«Հիմա, երբ ես աշխատում եմ խաղադաշտում, ավելի մոտ եմ զգում վերադառնալուն։ Երբեք չէի մտածի, որ այսպիսի զգացողություն կունենամ շատ թեթև անհատական ​​մարզումից հետո»,- Կարվախալի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Կարվախալը հոկտեմբերի 5-ին Լա Լիգայի 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (2։0) պատռել է խաչաձև կապանները և խաղադաշտը լքել պատգարակով։

Իսպանացին վիրահատության էր ենթարկվել անցյալ տարվա հոկտեմբերին։