«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոստովանել է, որ պատրաստվում է հեռանալ թիմից հաջորդ ամառ իր պայմանագրի ավարտից հետո։
«Կարծում եմ, որ պատրաստ եմ տեղափոխվել այլ ակումբ։ Ես դեռ չեմ որոշել, թե դա որ ակումբը կլինի»,- դանիացու խոսքերը մեջբերում է TV2-ը։
Հիշեցնենք, որ Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։