Վոյցեխ Շչեսնիի գործակալ․ «Ամեն ինչ պարզ է»

Ֆուտբոլային գործակալ Ջոնաթան Բարնետը, ով ներկայացնում է «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի շահերը, խոսել է ֆուտբոլիստի և «բլաուգրանայի» միջև նոր պայմանագիր կնքելու հնարավորության մասին։

«Մենք հեշտությամբ կհամաձայնվենք ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։ Շչեսնիին ամեն ինչ դուր է գալիս «Բարսելոնայում», և ակումբը նույնպես գոհ է նրանից։ Ամեն ինչ կլուծվի շատ պարզ։ Ամեն ինչ պարզ է»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյն։

34-ամյա լեհը կատալոնական գրանդում հանդես է գալիս նախորդ տարվա հոկտեմբերից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։ Վոյցեխի տրանսֆերային արժեքը գնահատվում է մեկ միլիոն եվրո։