Վիլի Սանյոլ․ «Հայերը ունեն ֆուտբոլային կիրք»

Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Վրաստանի ընտրանուն։

Վրաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլին համեմատել է երկու հավաքականները և խոսել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի մասին։

«Սխիպին ես ճանաչում եմ, քանի որ մենք հանդիպել ենք մեկ տարի առաջ, երբ նա մարզում էր Հունաստանի ազգային հավաքականը։ Նա հիանալի մարզիչ է, ով մարզել է «Այաքսը»։

Հայաստանի հավաքականում շատ հետաքրքիր ֆուտբոլիստներ կան, հայերը ունեն ֆուտբոլային կիրք։

Վերջին տարիներին Հայաստանը լավ արդյունքներ ունի, թեև հիմա այնքան էլ լավ շրջան չէ նրանց համար։ Կարծում եմ՝ մենք լավ հարևաններ ենք, բայց վաղը կուրախանա մեզնից միայն մեկը։ Հուսամ՝ դա կլինի Վրաստանը», – ասել է Վրաստանի ազգային հավաքականի մարզիչ Վիլի Սանյոլին։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։00-ին։