Վիլի Սանյոլ․ «Ինձ համար խնդիր չէ նրանց՝ վրացական թիմերում հանդես գալը»

Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Վրաստանի ընտրանուն։

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլին պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք վրացական ֆուտբոլի զարգացման տեսանկյունից դրական է այն, որ Վրաստանի կազմում այս անգամ չի ընդգրկվել ներքին առաջնությունում հանդես եկող ոչ մի ֆուտբոլիստ։

«Նախկինում միշտ ունեցել ենք ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ և նրանք մասնակցել են նույնիսկ Եվրոպայի առաջնությանը, իսկ այս անգամ պարզապես նրանք պատրաստ չէին։ Ինձ համար խնդիր չէ նրանց՝ վրացական թիմերում հանդես գալը», – ասել է Վիլի Սանյոլին։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։00-ին։