«Բայերի» ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է

Լևերկուզենի «Բայերը» ցանկանում է պաշտպանել նախորդ մրցաշրջանի իր տիտղոսը, չնայած Մյունխենի «Բավարիայից» հետ է մնում վեց միավորով:

Թիմը դուրս եկավ նաև Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, սակայն այժմ ստիպված կլինի շարունակել պայքարն առանց Մարիո Հերմոսոյի, ով վնասվածք էր ստացել և, դատելով լրջությունից, այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի գա։

Վնասվածքը կարող է նաև խանգարել նրան այլ ակումբ տեղափոխվել ամռանը, քանի որ իսպանացու նկատմամբ հետաքրքրություն կա, այդ թվում՝ Ա սերիայից, որտեղ «Ռոման» ավելի վաղ փորձել է հրավիրել նրան:

Հերմոսոյի ներկայիս ակումբն արդեն հաստատել է, որ խաղացողը թեթև վիրահատության է ենթարկվել և դուրս է մնացել մրցաշրջանի մնացած հատվածից: