Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպումը։
«Մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր։
Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում։
Միասին ապահովենք մեր թիմի բուռն աջակցությունը», – ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։