Մոհամեդ Բասրավին, ով Սաուդյան Արաբիայի առաջնության տնտեսական գլխավոր տնօրենն է, խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հնարավոր տեղափոխության մասին։
«Սալահն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է. Նրան շատ են սիրում արաբական աշխարհում։ Ես կցանկանայի նրան տեսնել մեր լիգայում։ Մոհամեդի համար դռները միշտ բաց են։ Բայց նրա հետ բանակցություններ դեռ չեն կայացել»,- Բասրավիի խոսքերն է փոխանցում Marca թերթը: