Ռոնալդ Կումանն անդրադարձել է Ֆրենկի դե Յոնգի առողջական վիճակին

Հոլանդիայի հավաքականի հանդիպումներից առաջ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Ֆրենկի դե Յոնգի առողջական վիճակի մասին։

«Բարսելոնայի» կիսապաշտպանը բաց է թողել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղը (4:2) ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։

«Դա վիրուս չէր, նա պարզապես իրեն լավ չէր զգում: Կարող ես նաև սխալ բան ուտել և այդ վիճակում հայտնվել:

Նա ժամանակ ուներ վերականգնվելու և քնի պակասը լրացնելու համար»,- ասել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: