Ռոբերտ Սանչես․ «Այդ դեպքում շատ կվշտանանք»

«Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալից» կրած պարտությունը։

«Մենք մեր իրավիճակը քննարկում ենք հանդերձարանում, գիտենք, որ մնացել է ինը հանդիպում։ Մենք պարտվեցինք «Արսենալին», պետք է ընդունենք դա և առաջ գնանք: Պետք է փորձենք հնարավորինս շատ միավորներ վաստակել։

Մնացած խաղերում կտանք 100 տոկոսը։ Եթե ​​չավարտենք լիգան գոնե լավագույն քառյակում, ծանր կլինի։ Այդ դեպքում շատ կվշտանանք»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։