ՊՍԺ-ն ռեկորդային առաջարկ է պատրաստում Լամին Յամալի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Լամին Յամալին: Այս մասին հայտնում է իսպանական El Nacional-ը

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ծրագիրն է Լամինին առաջարկել պայմանագիր այն ֆինանսական պայմաններով, ինչ աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն է ունեցել, որը ներկայում ներկայացնում է Մադրիդի «Ռեալը»։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Յամալը կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ բարելավված պայմաններով, երբ նա դառնա 18 տարեկան։

17-ամյա Յամալի  պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Իսպանացին ընթացիկ մրցաշրջանում «բլաուգրանայի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: