Ռաուլ Ասենսիոն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի 22-ամյա կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն գրավել է «Լիվերպուլի» և «Միլանի» ուշադրությունը։ Հայտնում է լրագրող Էդու Ագիրեն։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստով հետաքրքրված երկու ակումբներն էլ հույս ունեն, որ Ասենսիոն չի երկարաձգի պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ և պատրաստ կլինի լսել նրանց առաջարկները։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։