Պեդրի․ «Երբ նա գնդակով է, ես ինձ լիովին հանգիստ եմ զգում»

«Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպան Պեդրին կիսվել է իր թիմակից Ֆրենկի դե Յոնգի մասին մեկնաբանությունով։

«Ֆրենկին անհավանական խաղացող է։ Երբ նա գնդակով է, ես ինձ լիովին հանգիստ եմ զգում, քանի որ գիտեմ, որ նա չի կորցնի գնդակը»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։

Այս մրցաշրջանում 27-ամյա հոլանդացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Լա Լիգայում 28 տուրերից հետո «Բարսելոնանմրցաշարային աղյուսակի ամենավերին հորիզոնականում է՝ 60 միավորով և մեկ խաղ պակասով։