Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» վարձավճարով ձեռք է բերել պաշտպան Քայլ Ուոքերին «Մանչեսթեր Սիթիից»:
Ռոսոներիները փորձառու խաղացողին 5 միլիոն եվրոյով գնելու տարբերակ ունեն։ Սակայն իտալական ակումբը մտադիր է «Քաղաքայիններից» զեղչ ստանալ։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «Միլանը» նախատեսում է վաճառել ևս մեկ աջ պաշտպանի՝ Էմերսոն Ռոյալին։
Անգլիացին մայիսին կնշի ծննդյան 35-ամյակը։ «Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է 9-րդ տեղը: