Հայտնի է, թե որքան ժամանակով Մարկ Կասադոն կբացակայի խաղադաշտից

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել կիսապաշտպան Մարկ Կասադոյի վնասվածքի մասին, որը ստացել էր Իսպանիայի առաջնության վերջին՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում։

Կատալոնական ակումբը հայտնել է, որ 21-ամյա Կասադոն աջ ծնկի կողային կապանի մասնակի պատռվածք է ստացել:

«Կասադոն կոնսերվատիվ բուժում կանցնի։ Սա նշանակում է, որ նա, ամենայն հավանականությամբ, կբացակայի երկու ամսով»,- ասվում է «Բլաուգրանայի» հայտարարության մեջ:

«Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»: