«Լիվերպուլը» պատրաստ է ամռանը բաժանվել թիմի հարձակվող Լուիս Դիասից։
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոտը թույլ է տվել 28-ամյա ֆուտբոլիստի վաճառքը, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2027 թվականին։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Դիասի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», իսկ կատալոնական ակումբի տնօրեն Դեկուն կոլումբիացու տաղանդի մեծ երկրպագու է։ «Լիվերպուլը» հարձակվողի համար կպահանջի մոտավորապես 70 միլիոն եվրո, և կասկածներ կան, որ «Բարսելոնան» կգտնի այդ գումարը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված եննաև ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին», «Միլանը» և Սաուդյան Արաբիայի ակումբները։
2024/25 մրցաշրջանում Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։