Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն բացատրել է, թե ինչու է Մադրիդում փորձում խուսափել Զինեդին Զիդանի հետ շփումից։
Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը չի ցանկանում բորբոքել Զիդանի՝ Ֆրանսիայի հավաքականի մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին խոսակցությունները։
«Ես փորձում եմ շատ հաճախ չհանդիպել Զիդանի հետ: Ես չեմ ցանկանում խթանել շահարկումները»,- ասել է Մբապպեն Le Parisien-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Դիդյե Դեշամը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո կլքի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Խոսակցություններ կան, որ Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը, որը այժմ պատրաստվում է Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի Խորվաթիայի դեմ խաղերին։