Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է իր հայրենակից Անտուան Գրիզմանի մասին, ով հանդես է գալիս իսպանական մեկ այլ ակումբում՝ «Ատլետիկոյում»։
«Մենք ապրում ենք իրար կողքի և հաճախ ենք շփվում։ Մենք լավ հարաբերություններ ունենք։ Անտուանն ինձ մի քանի անգամ իր տուն է հրավիրել՝ խորովածի։ Մենք դեռ չենք կարողացել հավաքվել, բայց հետագայում կհավաքվենք։ Մենք հարևաններ ենք»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը:
Հիշեցնենք, որ Մբապեն «արքայական» ակումբին միացել է անցած ամառ։ Նա ֆրանսիական ՊՍԺ-ից է տեղափոխվել անվճար տրանսֆերային իրավունքով։ Կիլիանը հինգ տարով երկարաժամկետ պայմանագիր է կնքել Los Blancos-ի հետ։