Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարող է նոր պայմանագիր կնքել «ներաձուրիների» հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Լրագրողի տեղեկություններով՝ իտալական թոփ-ակումբի ղեկավարները ցանկանում են մասնագետին նոր պայմանագիր առաջարկել՝ նախատեսված մինչև 2027 թվականի կեսերը։
Մարզչի գլխավորությամբ միլանյան թիմը դարձել է Ա Սերիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել երկրի գավաթը և սուպերգավաթը և դուրս եկել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։