Վերջին օրերին մամուլը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային կապում է «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, առաջարկը ստանալուց հետո 22-ամյա Կամավինգան հայտնել է «Մանչեսթեր Սիթիին», որ հետաքրքրված չէ տրանսֆերով։
Կամավինգայի գործող պայմանագիրը նրան կպահի Մադրիդւոմ մինչև 2029 թվականի կեսերը: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 27 պաշտոնական հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը Էդուարդո Կամավինգային գնահատում է 80 մլն եվրո։