Քրիստիան Էրիկսեն․ «Ես պատրաստ եմ նոր բան մտածել»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է իր ապագան։ Դանիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։

«Ես շատ չէի մտածում այդ մասին։ Սկզբունքը նույնն է, ինչ նախորդ անգամ՝ պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, այնպես որ ես պատրաստ եմ նոր բան մտածել։ Դեռ որոշումներ չեմ կայացրել:

Ես անելիքների ցուցակ չունեմ: Ես իրերն ընդունում եմ այնպես, ինչպես կան, և որոշում եմ, թե որն է լավագույնն ինձ և իմ ընտանիքի համար»,- ասել է Էրիկսենը Tipsbladet-ին։

Քրիստիան Էրիկսենը 2024/2025 մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում։ Դրանցում կիսապաշտպանը խփել է չորս գոլ և կատարել չորս գոլային փոխանցում խաղընկերներին։