«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը պատասխանել է թիմի նախկին ավագ Ռոյ Քինի քննադատությանը։ Իռլանդացին ասել է, որ պորտուգալացի կիսապաշտպանը չունի առաջատարի որակներ:
«Ինձ դուր չեկավ դա լսել։ Բայց միևնույն ժամանակ նման խոսքերը ձեզ մղում են էլ ավելի շատ աշխատելու։ Ես հարգում եմ Քինին, նա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ավագներից մեկն էր։
Սա նրա անձնական կարծիքն է, որը պետք է հարգել։ Գիտեմ, որ կարող եմ բարելավել իմ խաղը և դառնալ թիմի էլ ավելի մեծ առաջատար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը 28 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։