«Բավարիան» կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի վինգերԱնտոնին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» դիտարկում է 25-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի հնարավորությունը, ով Իսպանիա տեղափոխվելուց հետո գերազանց ելույթներ է ունեցել։

Նշվում է, որ գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 101 միլիոն եվրո: «Բետիսի» կազմում Անտոնին բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ բրազիլացու արժեքը 20 մլն եվրո է։