«Արսենալի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Ալ-Նասր»

«Արսենալի» պաշտպան Գաբրիելը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայից տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Give me Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ալ-Նասրը, որի կազմում հանդես է գալիս պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Սաուդյան ակումբի ղեկավարությունը ծրագրում է առաջարկ անել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գաբրիելը պատրաստ է տարեկան 20 մլն եվրո վճարվել, ինչը զգալիորեն գերազանցում է Լոնդոնում նրա աշխատավարձը։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: