Վոյցեխ Շչեսնին համեմատել է «Բարսելոնան» և «Յուվենտուսը»

Վոյցեխ Շչեսնին ասել է, որ դեռ չի ցուցադրել իր լավագույն խաղը «Բարսելոնայում»:

«Ես չեմ կարող բողոքել ճակատագրից: Ես պետք է երախտապարտ լինեմ այստեղ լինելու համար: «Բարսայում» խաղալը շատ ոգեշնչող է, քանի որ նրանք այստեղ շատ գեղեցիկ ֆուտբոլ են խաղում, դա բոլորովին տարբերվում է այն ամենից, ինչ ես ապրել եմ մինչ այժմ:

Չեմ սիրում համեմատություններ անել, բայց կարող եմ ասել, որ «Յուվենտուսում» միայն արդյունքի համար էին խաղում։ Այստեղ, «Բարսայում», ֆուտբոլ խաղալը մեծ հաճույք է դառնում: Հրաշալի է տեսնել, թե ինչպես են միլիոնավոր մարդիկ հետևում, թե ինչ է կատարվում խաղադաշտում:

Հավանաբար շուտով կգա իմ ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակը։ Այժմ ամենակարեւորն այն է, որ ողջ ֆիզիկական ու մտավոր էներգիաս կենտրոնացնեմ առաջիկա հանդիպումների վրա։ Մենք պետք է հնարավորինս լավ խաղանք. Չեմ կարծում, որ դեռ 100%-ով պատրաստ եմ: Իմ լավագույն մարզավիճակը դեռ առջևում է»,- ասել է «Բարսելոնայի» դարպասապահը։