«Վեսթ Հեմի» հարձակվողը պատմել է, թե ինչպես է կորցրել հիշողությունը մեքենայով ծառին բախվելուց հետո

«Վեսթ Հեմի» հարձակվող Միխայիլ Անտոնիոն պատմել է, թե ինչպես է կորցրել հիշողությունը՝ 2024 թվականի դեկտեմբերին իր մեքենայով ծառին բախվելուց հետո։

«Դա տարօրինակ է, քանի որ ինձ ասացին, որ այս ամբողջ ընթացքում ես արթուն էի և խոսում էի բոլորի հետ՝ ոստիկանների, մարդկանց և ինձ գտածի հետ։ Ոտքս լրիվ ջարդվել էր։

Երեք շաբաթ առաջ գնացի աղբանոցում մեքենայիս մնացորդները նայելու։ Սա ինձ տարօրինակ զգացում առաջացրեց։ Դա ուղղակի ստիպեց ինձ հասկանալ, թե որքան մոտ էի մահվանը։ Ես տեսա նկարները, բայց իրական կյանքում 10 անգամ ավելի վատ էր», – ասել է Անտոնիոն BBC-ին։

Անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին Մայքլ Անտոնիոն վթարի ենթարկվեց և մի քանի շաբաթ անցկացրեց հիվանդանոցում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ապաքինումը կտևի մոտ մեկ տարի։