Transfermarkt-ը թարմացրել է խաղացողների գները Անգլիայի Պրեմիեր լիգայում: Վերջին թարմացումից հետո գների ամենամեծ աճը եղել է «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը և «Արսենալի» երիտասարդ ֆուտբոլիստ Իթան Նվաներին:
Երկու ֆուտբոլիստներն էլ թանկացել են 25-ական միլիոն եվրոյով, այժմ նրանց արժեքը կազմում է համապատասխանաբար 100 միլիոն և 55 միլիոն։ Երրորդ տեղը զբաղեցնում է «Բորնմութի» երիտասարդ պաշտպան Դին Հեյսենը, ով արժեքն ավելացրել է 24 միլիոն եվրոյով:
Այժմ նրա արժեքը 42 միլիոն է, իսկ չորրորդ տեղը զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթիի» ձմեռային նորեկ Աբդուկոդիր Խուսանովը։ 23 միլիոնով թանկացել է, հիմա 35 միլիոն է։