«Թոթենհեմի» հենակետային կիսապաշտպան Իվ Բիսուման կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա կիսապաշտպանը հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք ակումբների՝ «Ասթոն Վիլայի», «Քրիսթալ Փելասի» և «Էվերթոնի» ռադարում։ Բացի այդ, մի քանի ֆրանսիական ակումբներ հետաքրքրված են Բիսումայի ծառայություններով, որոնք պլանավորում են խաղացողի համար առաջարկել մոտ 25-30 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Բիսուման բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ: Մալիացու աշխատանքային պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: