«Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան և «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան Անգելոս Պոստեկօղլուին փոխարինելու հիմնական թեկնածուներն են, եթե «Թոթենհեմը» որոշի փոխել գլխավոր մարզչին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն, Եվրոպայի լիգան համարվում է կարևորագույն մրցաշար Պոստեկօղլուի կարիերայի հեռանկարների համար։ Այն դեռ կարող է փրկել «Թոթենհեմի» մրցաշրջանը, քանի որ այն հնարավորություն է տալիս նվաճել տիտղոս և որակավորվել Չեմպիոնների լիգայում հանդես գալու համար:
Նշվում է նաև, որ ակումբը դեռ աջակցում է Պոստեկօղլուին և հասկանում է վնասվածքների ատճառով առաջացած ճգնաժամը, որը մեծապես ազդել է «Թոթենհեմի» ֆուտբոլիստիների մարզավիճակի և գրանցած արդյունքների վրա: