Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան մանրամասներ է հայտնել ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Թեդեսկոյի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։
Դարպասապահի խոսքով՝ ազգային հավաքականից իր հեռանալու պատճառը ավագի թ7կապը չէր, որը Թեդեսկոն իրեն չէր վստահել Կևին Դե Բրույնեի բացակայության պայմաններում։
«Այս մարդու հետ կապված խնդիրն ավելի գլոբալ էր: Նա իրավիճակը ներկայացրեց բացասական լույսի ներքո և վնասեց իմ հեղինակությանը։ Ես կորցրեցի վստահությունը նրա հանդեպ»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Դարպասապահը խոստովանել է, որ պատրաստ չէր Եվրո-2024-ին, բայց կարծում է, որ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող էր միջամտել իրավիճակին և այլ կերպ ներկայացնել դա։ Բացի այդ, Կուրտուան զայրացել է Թեդեսկոյի վրա, քանի որ նա նույնիսկ չի փորձել խոսել խաղացողի հետ։
Այս մրցաշրջանում Կուրտուան անցկացրել է 37 հանդիպում՝ բաց թողնելով 40 գոլ։ Դարպասապահը անառիկ է պահել դարպասը 11 անգամ։