ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան – Վրաստան հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականներ՝ Ռադու Ժինգուլյակը և Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան:
Հայաստան – Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին՝ ժամը 21։00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: