«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել բելգիացի պաշտպանին

«Ջենոայի» կենտրոնական պաշտպան Կոնի դե Վինթերը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» ուշադիր հետևում են 22-ամյա բելգիացուն և դիտարկում են ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը:

Նշվում է, որ գործարքը կարող է կազմել մոտավորապես 30-35 մլն եվրո: 2024 թվականի ամռանը «Ջենոան» ութ միլիոն եվրոյով «Յուվենտուսից» գնեց դե Վինթերին։

Այս մրցաշրջանում պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել Իտալիայի առաջնության 17 հանդիպման և դարձել երեք գոլի հեղինակ։ Դե Վինթերի գործող պայմանագիրը «Ջենոայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: