Կիլիան Մբապեն գնահատել է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի դեմ խաղալու հնարավորությունը։
«Դրա մասին մտածելը ամենամեծ սխալն է, որ կարող ես թույլ տալ: Ինձ հիշեցնում է անցած մրցաշրջանը, երբ բոլորը ենթադրում էին, որ ՊՍԺ-ն և «Ռեալը» խաղալու են եզրափակիչում։ Ի վերջո, դա տեղի չունեցավ։ Այսպիսով, ես մտածում եմ միայն «Ռեալ» – «Արսենալ» դիմակայության մասին, որոնք քառորդ եզրափակչում կլինեն մեր մրցակիցը:
Մենք մասնակցում ենք բոլոր մրցույթներին։ Մենք հնարավորություն ունենք մեծ նվաճումների հասնել մրցաշրջանի վերջին հատվածում և պետք է մեր ողջ էներգիան կենտրոնացնենք մեր և առաջիկա հանդիպումների վրա։
Նման կանխատեսումները պետք է թողնել լայն հասարակությանը, մարդկանց, ովքեր իրավունք ունեն տարվելու կամ վարկածներ անելու։ Մենք դրա համար ժամանակ չունենք»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը Le Parisien-ին տված հարցազրույցում։