Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է «Ատլետիկոյում» հանդես եկող իր հայրենակից Անտուան Գրիզմանի հետ հարաբերությունների մասին։
«Ես ու Անտուանը հաճախ ենք շփվում։ Ինձ դուր է գալիս նրա որդի Ամարոն, նա ֆուտբոլի մեծ երկրպագու է, ինձ մի փոքր հիշեցնում է իմ մանկության մասին:
Մյուս կողմից, ամեն ինչ իսկապես ավելի է դժվարացել, քանի որ մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ մեր թիմերը ոխերիմ մրցակիցներ են։ Բայց ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ես ու Անտուանը շատ լավ հարաբերություններ ունենք։ Նա ինձ արդեն մի քանի անգամ իր տուն է հրավիրել խորոված ուտելու։ Սա դեռ չի եղել, բայց հաստատ կլինի։ Մենք ապրում ենք հարևանությամբ:
Ես ոչ միայն գիտեի, որ նա պատրաստվում է հեռանալ ազգային թիմից, նա բացատրեց, թե ինչու: Բայց միշտ նույնն է՝ դա իր որոշումն է, և միայն նա կարող է բացատրել, թե ինչու է կատարել այդ ընտրությունը։
Մեզ երբեմն մեղադրում էին այնպիսի բաների համար, որոնց համար պատասխանատու չէինք։ Այն ժամանակ մենք զգում էինք, որ մեր ներդրումը թիմում բավականաչափ չի գնահատվում: Անտուանի հետ այնպիսի տպավորություն էր, որ այն ամենը, ինչ արել ենք ազգային հավաքականի համար, նետվել է աղբարկղը»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։