Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ինյիգո Մարտինեսը

Հայտնի է դարձել, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ Ինյիգո Մարտինեսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» պաշտպանն ունի ծնկի հետ կապված խնդիրներ։

Նա բաց է թողել Իսպանիայի ազգային հավաքականի մարզական հավաքը։

33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 2-3 շաբաթ վնասվածքի պատճառով։ Հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ինյիգոն անցկացրել է 21 հանդիպում։