Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը բացահայտել է ամառվա գլխավոր տրանսֆերային նպատակը, որն է կիսապաշտպանության ուժեղացումը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ թիմում «սերուցքայինների» խորվաթ կենտրոնական կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագան դեռևս հայտնի չէ, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա հուլիսի վերջին։
Մադրիդի «Ռեալի» սկաուտական բաժնի գլխավոր խնդիրը Մոդրիչին փոխարինող գտնելն էր։
Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։