«Մանչեսթեր Յունայթեդը» տեղեկացրել է «Բարսելոնային», որ պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի համար։ Այս մասին հայտնում է 90min-ը։
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ խոսակցությունները դե Յոնգին կապում են Պրեմիեր լիգայի ակումբների, մասնավորապես՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 27-ամյա հոլանդացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, և գալիք ամառը կարող է լավ ժամանակ լինել Ֆրենկիին «Բարսելոնայից» գնելու համար:
2024/2025 մրցաշրջանում Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 29 պաշտոնական հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։