Ֆերան Տորես. «Երբ խաղադաշտում եմ, տալիս եմ ամեն ինչ»

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը կիսվել է այս մրցաշրջանում իր խաղի վերաբերյալ իր մեկնաբանություններով։

«Ես վստահություն եմ զգում Հանսի Ֆլիկի կողմից: Ես շատ գոհ եմ Հանսիի՝ իմ հանդ վստահությունից: Երբ ես խաղադաշտում եմ, տալիս եմ ամեն ինչ»,- Տորեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում 25-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։