Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա Լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնայից» կրած տնային պարտությունը (2-4):
«Ես նախկինում ասել եմ դա և կարող եմ նորից ասել. «Բարսելոնան» լավագույն ֆուտբոլ ցուցադրող թիմ է:
Դա մի թիմ է, որը միավորում է լավագույն թիմային խաղը և ունի գերազանց ֆուտբոլիստներ անհատական մակարդակում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լա Լիգայի 28 խաղից հետո Մադրիդի «Ատլետիկոն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Բարսելոնան» 27 խաղից հետո առաջին տեղում է։