Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել «Ատլետիկո»։
Ինչպես հայտնում է GiveMeSport-ը, մադրիդյան ակումբը մտադիր է ձեռք բերել մեկ այլ հարձակվողի, քանի որ Անտուան Գրիզմանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Լոս Անջելես:
Իսպանացիները դիտարկում են «Լիվերպուլի» խաղացողին 35-40 միլիոն եվրոյով գնելու տարբերակով վարձակալելու հնարավորությունը։ Ակումբների միջև դեռ շփումներ չեն եղել։
Նշվում է, որ հունվարին «Ալ-Նասրը» պատրաստ էր ուրուգվայցու համար կրկնակի թանկ վճարել, սակայն ոչ մերսիսայդցիները, ոչ էլ ինքը՝ ֆուտբոլիստը, հետաքրքրված չէին մրցաշրջանի միջնամասում տրանսֆերով։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Նունյեսը անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա վիճակագրությունը՝ այստեղ։