«Բարսելոնան» մտադիր է բողոք ներկայացնել Լա Լիգայի որոշման դեմ

«Բարսելոնան» քննարկում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման դեմ բողոք ներկայացնելու հնարավորությունը, որը վերաբերում է «Օսասունայի» հետ խաղի տեղափոխմանը։ Ըստ նախատեսվածի այն պետք է կայանա մարտի 27-ին:

Խաղը սկզբնապես պետք է կայանար մարտի 8-ին, սակայն չեղարկվել էր ակումբի բժշկի՝ Կառլես Մինյառո Գարսիայի մահվան պատճառով։

«Բարսելոնան» դժգոհ է նոր ամսաթվից, քանի որ Ռաֆինյան և Ռոնալդ Արաուխոն բաց կթողնեն հանդիպումը՝ իրենց հավաքականներում լինելու պատճառով։

Այս պահին «Բարսելոնան» 60 միավորով առաջին տեղում է, նույնքան միավոր ունի Մադրիդի «Ռեալը», իսկ երրորդ տեղում է Մադրիդի «Ատլետիկոն»՝ 58 միավորով