«Բարսելոնան» և Վոյցեխ Շչեսնին քննարկում են նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը

«Բարսելոնան» և Վոյցեխ Շչեսնին քննարկում են միմյանց միջև նոր պայմանագրի երկարաձգման հարցը:
34-ամյա դարպասապահի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկոն արդեն նախնական բանակցություններ է վարել ֆուտբոլիստի գործակալի հետ: Երկու կողմերն էլ ցանկանում են նոր համաձայնագիր կնքել։

Սկզբում ակումբը նախատեսում էր լեհին նոր պայմանագիր առաջարկել մեկ մրցաշրջանով, սակայն այժմ դիտարկվում է երկու տարով երկարաձգելու կամ 1+1 սխեմայի հնարավորությունը։

Շչեսնին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ 8 անգամ անառիկ պահելով իր դարպասը։